Բավ է պառակտվել
15-10-2016 09:31

Գիտնականները պարզել են, թե ինչպես է ծնվել կյանքը

Եվրոպական Տիեզերական գործակալության (ESA) գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կյանքի առաջացման հիմնական գործոնը ուլտրամանուշակագույն ճառագայթումն է:

Ցանկացած ձեւի կենդանի օրգանիզմը բաղկացած է ջրածնի, թթվածնի ու այլ տարրերի հետ միացած ածխածնի ատոմներից։ Գիտնականները որոշել են պարզել Թե հատկապես ինչպես են այդ նյութերը ստեղծվում տարածության մեջ։ Մասնագետները նշում են, որ ավելի վաղ համարվում էր, որ «կյանքի աղյուսների» գեներացիայում հիմնական դերակատարումը մրրկայնությունն է կատարում։

Ենթադրվում է, որ գերնոր աստղերի պայթյունը, կամ երիտասարդ աստղերից նյութերի արտանետումը առաջացնում է մեծ մրրկայնություն, որում գոյանում են ածխաջրածիններ։

Հետազոտողները միջաստղային տարածությունում հայտնաբերել են ածխաջրածինների (CH) ու դրական լիցքավորված ածխաջրածինների իոնի (CH+) մոլեկուլներ։
Ուսումնասիրելով Օրիոնում մոլեկուլյար ամպերը, գիտնականները հայտնաբերել են, որ (CH+) ն չի կլանում լույս, այլ հակառակը՝ ճառագայթում է այն, ինչը մի քիչ տարօրինակ էր նրանց համար։

Լուրջ հետազոտության արդյունքում պարզվել է, որ մոլեկուլները ստեղծվել են շատ երիտասարդ աստղերի ուլտրամանուշակագույն ճառագայթումից։

Մասնագետները նշում են, որ աստղային լույսը կատալիզատոր է ծառայում քիմիական նյութերի գոյացման համար, որոնք նախորդում են կյանքի ստեղծման համար անհրաժեշտ նյութերին։