Բավ է պառակտվել
02-09-2016 10:41

Այլմոլորակայինները երկրացիներից թաքուն են հաղորդակցվում իրար հետ

Շոտլանդիայի Սենթ Էնդրյուսի համալսարանի գիտնականները հայտնել են,որ գիտեն, թե ինչու մարդուն առայսօր չի հաջողվել հայտնաբերել արտաերկրյա քաղաակրթությունների նշաններ:

Նրանց կարծիքով դա պայմանավորված է նրանով, որ այլմոլորակայինները երկրացիներից թաքցնում են, որ հաղորդակցվում են իրար հետ: Ըստ գիտնականների նման մակարդակի կարող էր հասնել այն քաղաքակրթությունը, որը ավելի քան 250 հազար տարեկան է:

Շոտլանդացի աստղագետ Դանկան Ֆորգանը համարում է, որ այլմոլորակայինները թաքնվում են մարդկանցից: Նա որոշել է ստուգել այսպես կոչված «Գալակտիկական ակումբի» տեսությունը, որը դեռ 70-ականների կեսերին աստղաֆիզիկոս Ռոնալդ Բրեյսուելն էր մշակել:

Այս տեսության կողմնակիցները համամիտ են այն տեսակետին, որ արտաերկրյա քաղաքակրթությունները որոշել են դեռ կոնտակտի մեջ չմտնել երկրացիների հետ մեր զարգացման ցածր մակարդակի պատճառով: Նրանք սպասում են մինչեւ երկրացիները իրենք կհասնեն այնպիսի մակարդակի, որ կարողանան կապ հաստատել «Գալակտիկական ակումբի» հետ:

Ֆորգանը որոշել է հաշվել, արդյոք իրոք գոյություն ունի նման ակումբ: Նրա հաշվարկները ցույց են տվել, որ միասնական ակումբ ամենայն հավանականությամբ գոյություն չունի: Բայց կարող են լինել մի քանի բարձր զարգացած քաղաքակրթություններ, որոնք գտնվում են Տիեզերքի տարբեր անկյուններում, բայց արդյունավետորեն հաղորդակցվում են իրար հետո՝ իրենց ազդանշանները թաքցնելով Երկրից: