Բավ է պառակտվել
22-07-2015 16:18

«Օրանժը» «Յուքոմի» հետ բանակցում է բաժնետիրոջ փոփոխության շուրջ

Բջջային օպերատոր «Օրանժ Արմենիա»-ն բանակցում է «Յուքոմի» հետ՝ ընկերության բաժնետոմսերը վերջինիս վաճառելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Օրանժ Արմենիան» շարունակելու է պահպանել իր լիցենզիան, սպասարկել իր շուրջ 650 հազար բաժանորդներին: «Յուքոմի» հետ բանակցությունները վերաբերում են ոչ թե ընկերության՝ հայկական հեռահաղորդակցության շուկայից հեռանալուն, այլ ընդամենը ընկերության բաժնետիրոջ փոփոխությանը: Մինչեւ գործարքի ավարտը՝ գործաքրի ավարտին դեռեւս անհրաժեշտություն կա համաձայնագիր ստորագրել, բացի դրանից՝ գործարքը պետք է վավերացվի պետական համակարգի կողմից»,- ասաց նա: Ընկերության տնօրենի խոսքով՝ կա պայմանավորվածություն, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում «Օրանժ» բրենդը պահպանվելու է: