Բավ է պառակտվել
12-06-2014 14:35

ԱՄՆ գիտնականները ստեղծել են հարբուխի մահացու տեսակ

ԱՄՆ գիտնականները ստեղծել են հարբուխի բացառապես վտանգավոր տեսակ: Մահացու վիրուսը նման է հայտնի "իսպանուհի" տեսակի հարբուխին, որը ողջ աշխարհում ոչնչացրել է 50 միլիոն մարդ, գրում է Дни.Ру պարբերականը: Յոսիհիրո Կավաոկիի ղեկավարմամբ աշխատող ամերիկացի հետազոտողները հայտնել են, որ իրենց փորձը բացառապես կարևոր է թռչունների վիրուսային հիվանդությունների հնարավոր ռիսկերի գնահատման համար, սակայն քննադատները, որոնց շարքերում նաև խոշորագույն գիտնականներն են, պնդում են, որպեսզի հովանավորները դադարեն ֆինանսավորել հետագա փորձերը:

Дни.Ру-ն փոխանցում է, որ "հակառակ գենետիկա" կոչվող մեթոդի միջոցով նրանք համատեղել են թռչնի հարբուխի տարբեր տեսակների գեների մասնիկները, որի արդյունքում ստացել են օդակաթիլիային ճանապարհով փոխանցվող նոր վիրուս: Ինչպես հայտնի է, մահացու "իսպանուհին" նույնպես փոխանցվել է մարդկանց թռչուններից, և նոր կոմբինացված վիրուսը տարբերվում է վերջինից ընդամենը 3%-ով:

Այն շատ ավելի մեծ վնաս է պատճառել լաբորատոր մկների համար, քան թռչնի հարբուխը, սակայն "սպանուհուց" պակաս վտանգավոր, քանի դեռ յոթ տեսակի մուտացիաների ենթարկվելով՝ չի փոխանցվել օդակաթիլային ճանապարհով՝ ջրի փոքր կաթիլիների միջոցով, այսինքն, ճիշտ այնպես, ինչպես այն փոխանցվում է մարդկանց միջև: