Բավ է պառակտվել
06-03-2015 11:22

Գիտնականները կպարզեն Արևի ազդեցությունը Մարսի կլիմայի վրա

ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինսի Համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի գիտնական Ռալֆ Լորենցը առաջարկել է փորել Մարսի մակերեսը մոլորակի վրա Արևի գործած ազդեցությունը պարզելու համար: Իր հետազոտությունների արդյունքները գիտնականը հրապարակել է Icarus ամսագրում, իսկ վերջինիս կարճ նկարագրին կարելի է ծանոթանալ New Scientist կայքում: Համարվում է, որ մ.թ.ա. 1300-1870 թթ. ընկած ժամանակահատվածում Երկրում տիրել է սառցե դարը: Դրա առաջացման պատճառները առ այսօր անհայտ են: Որպես ընդհանուր վարկածներ առաջ են քաշվում արևային ակտիվության թուլացումը, ինչպես նաև փոփոխությունները հրաբուխների ժամանակ: Լորենցը որոշեց ստուգել առաջին վարկածը: Եթե Արևը այսպիսի ազդեցություն ունի Երկրի վրա, ապա նրա ակտիվության փոփոխությունները պետք է ազդեն նաև այլ մոլորակների վրա: Գիտնականը մտադիր է ստուգել այդ վարկածը Մարսի մակերեսը փորելու միջոցով: Մոլորակի մակերեսի ուղղահայաց շերտերի կառուցվածքի միջոցով կարելի է վերլուծել մոլորակի կլիմայում տեղի ունեցած փոփոխությունները Երկրում սառցե դարի ժամանակ: Գրենլանդիայում կատարված նմանատիպ հետազոտությունները ապացուցել են Երկրում սառցե դարի գոյությունը: Գիտնականի կարծիքով արևային ճառագայթման պակասը Մարսում հանգեցրել է նրան, որ մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը զգալիորեն ընկել է: Գիտնականի հաշվարկներով այդ վարկածը ապացուցելու կամ հերքելու համար բավական է փորել 40 մետր խորությամբ մոլորակի մակերեսի մի փոքր հատված: 2016 թվականին ՆԱՍԱ-ն մտադիր է Մարս ուղարկել InSight (Interior Exploration using Seismic Investigations, Geodesy and Heat Transport) սարքը, որը կփորի մոլորակի մակերեսի հինգ մետր խորությամբ մի հատված: Ինչպես նշում են փորձագետները, ցածր խորությամբ փորելը բավական չէ արևային ակտիվության ազդեցությունը հետազոտելու համար, սակայն այդ կարող է Մարսում սառցե դարի գոյությունը ապացուցելու հնաչավորություն ընձեռի: