Բավ է պառակտվել
18-03-2015 11:47

Գիտնականները ենթադրաբար բացահայտել են Ցերերայում սպիտակ բծերի գաղտնիքը

Աստղագետները գտել են Ցերերա մոլորակի մակերեսին սպիտակ բծերի հնարավոր բացատրությունը: Տվյալ բծերը տեսանելի են Hubble հեռադիտակով, ինչպես նաև Dawn տիեզերային զոնդով զննման ժամանակ: Այդ մասին գիտնականները հայտնել են Տեխասում տեղի ունեցած Լուսնի և մոլորակների գիտությունների համաժողովի ժամանակ: Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ճառագայթման լուսապատկերային բնութագիրը վկայում է այն մասին, որ տվյալ բծերը առաջացել են սառույցից: Ըստ երևույթին, վերջիններս, ընկնելով արևի լույսի ազդեցության տակ, ջրային գոլորշի են տարածում: Այդ նույն հատկությամբ օժտված են նաև գիսաստղերը, որոնք լույսի ազդեցության ներքո շրջակա միջավայրում տարածում են իրենց բաղադրանյութերը: Աստերոիդների ամենածանր օբյեկտի գրեթե մեկ երրորդ մասը բաղկացած է սառույցից: Վերջինիս ծավալը կենտրոնացած է միջուկի շուրջ: Գիտնականները ենթադրում են, որ Ցերերայի շուրջ պտտվող Dawn սարքը թույլ կտա հայտնաբերել առեղծվածային բծերի ստույգ ծագումը: