Բավ է պառակտվել
30-11-2016 00:29

Գիտնականները տհաճ հիշողությունների դեմ պայքարելու միջոց են գտել

Չինական և ամերիկյան նեյրոկենսաբանները տհաճ հիշողություններից ազատվելու արդյունավետ միջոց են գտել: Ըստ նրանց, կյանքի բացասական փորձի հետ կապված իրավիճակներից հետո ավելի լավ է, մի որոշ ժամանակ զերծ մնալ քնից:

Գիտնականները նշում են, որ այդ բացասական տեղեկատվությունը սովորաբար լավ է ամրապնդվում հիշողության մեջ, եթե այդ փորձը ձեռք է բերվել անմիջապես քնից առաջ: Նեյրոկենսաբանների կողմից արձանագրած ուղեղի ակտիվությունը վկայել է կարճաժամկետ հիշողության անցումը դեպի երկարաժամկետին:

Գիտնականներն իրենց եզրակացություններին եկել են , երկու օր հետևելով 73 ուսանողների, որոնց առաջարկվել է ճնշել բացասական հիշողությունները կապված, մասնավորապես, տհաճ մարդկանց դեմքերի հետ: Փորձարկման մասնակիցները ուսումնասիրվել են ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով:

Նեյրոկենսաբանների կարծիքով անցանկալի հիշողությունները ճնշելու կարողության ուսումնասիրությունը օգտակար է, մասնավորապես հետտրավմատիկ սթրեսիենթարկված հիվանդների վերականգնման գործընթացում: