Բավ է պառակտվել
04-05-2015 14:03

Գերմանացի գիտնականները անտեսանելի թիկնոց են ստեղծում

Գերմանիայի Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները պնդում են, որ իրենց հաջողվել է մշակել համակարգ, որի օգնությամբ ոչ մեծ առարկան կարելի է թաքցնել մարդկային աչքից։
Գիտնականների խոսքով՝ լույսը արտացոլվում է դրանց մակերեսին, որը իրենից ներկայացնում է փոքր տուփ՝ այնպես, որ այդտեղ դրված իրերը, օրինակ՝ հեռախոսները կամ բանալիները, դառնում են անտեսանելի:
Հետազոտողների խոսքով՝ տուփը փորձի մի մաս է, քանի որ ներկայում աշխատանքներ են ընթանում իսկական անտեսանելի թիկնոցի ստեղծման վրա: