Բավ է պառակտվել
09-04-2015 10:51

Գիտնականները հաստատել են Լուսնի գոյացման վարկածը

Երկրաֆիզիկոսները իրենց վարկածը հաստատող նոր վկայություններ հայտնաբերեցին, որի համաձայն Լուսինը ստեղծվել է Թեյա մոլորակի հետ Երկրի բախման արդյունքում: Իրենց ուսումնասիրությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Nature ամսագրում, իսկ հակիրճ նկարագրին կարելի է ծանոթանալ Nature News կայքում: 4,5 մլրդ. տարի առաջ Մարսի չափերի մոլորակի հետ Երկրի բախման արդյունքում Լուսնի ստեծման թեորիան հայտնվել է 1970-ականներին: Ըստ տվյալ վարկածի՝ Լուսինը ձևավորվել է բեկորներից, որի մասին վկայում է այն փաստը, որ Երկիրը և իր արբանյակը նմանատիպ քիմիական բաղադրություն ունեն, ինչպես նաև այն, որ Լուսինը գրեթե չունի երկաթե միջուկ: Սակայն արբանյակը, ըստ երևույթին, որոշակի չափով, գայացել է նաև Թեյայի բաղադրությունից, սակայն հաշվի առնելով Լուսնի և Երկրի բաղադրության նմանությունը, դա նշանակում է, որ մայր մոլորակը Երկրին բնորոշ քիմիական բաղադրություն է ունեցել: Նախորդ ուսումնասիրությունը տվյալ վարկածի միայն մեկ տոկոսն էին ապացուցում: Սակայն գիտնականների կողմից անցկացրած նոր մոդելավորումը տվյալ վարկածի հավանականությունը բարձրացրել է մինչև 20-40 տոկոս: Գիտնականները մոլորակների քիմիական բաղադրության նմանությունը բացատրում են նրանով, որ Թեյան և Երկիրը գտնվում են Արևից մոտավորապես նույն հեռավորության վրա և գոյացել են նույն նյութից: