Բավ է պառակտվել
15-04-2015 08:04

Գիտնականները Մարսում ջուր են հայտնաբերել

Curiosity տիեզերանավից ստացված նոր տվյալները հաստատում են այն փաստը, որ Կարմիր մոլորակում  ջուր գոյություն ունի ոչ միայն սառույցի տեսքով: Մարսի մակերեսին ըստ երևույթին հեղուկի շերտ կա: Այդ մասին վկայում է հողում քլորաթթվի աղի առկայությունը. Տվյալ նյութը այնպես է նվազեցնում սառելու ջերմաստիճանը, որ ջուրը սառցի չի վերածվում, և աղալուծույթի տեսք է ստանում: Նոր գյուտը ներկայացվել է Nature ամսագրում: Գիտնականները համոզվել են, որ հողում քլորաթթվի աղ կա: Համապտասխան պայմաններում այն մթնոլորտից ներծծում է ջրի գոլորշին: Տիեզերանավից ստացված տեղեկությունները վկայում են այն մասին, որ տվյալ պայմանները ստեղծվում են ձմռանը, գիշերը և անմիջապես լուսաբացից հետո: Մութն ընկնելուն պես գոլորշու մի մասը կոնդենացվում է մոլորակի մակերեսին` վերածվելով եղյամի: Սակայն քլորաթթուն նվազեցնում է սառելու ջերմաստիճանը: Արդյունքում եղյամը կրկին վերածվում է հեղուկի: Գիտնականների խոսքով` 4,5 մլրդ. տարի առաջ Մարսում վեց անգամ ավելի շատ ջուր կար, իսկ մթնոլորտը ավելի խիտ էր: Այնուհետև ողջ ջուրը գոլորշիացավ տիեզերքում Մարսի մթնոլորտը պաշտպանող մագնիսական դաշտերի բացակայության հետևանքով: Երկրի վրա մագնիսական դաշտերը գոյանում են մոլորակի ընդերքում հեղուկի տեսքով երկաթի առկայության շնորհիվ: Թեև Մարսում դեռ պահպանվել է ջուրը հեղուկի տեսքով, սակայն դժվար թե նրանում կենդանի օրգազնիզմներ պահպանված լինեն, քանի որ այնտեղ չափազանց չոր է և ցուրտը, իսկ տիեզերային ճառագայթումը սպանում է կյանքը` համենայն դեպս երկրային պայմանները հաշվի առնելով: 2015 թվականին մի շարք այլ հետազոտող խմբեր հայտնել են, որ Մարսում` փոշու  շերտի տակ, ավելի քան 150 մլրդ. կուբոմետր սառույց կա: Բացի այդ ՆԱՍԱ-ի փորձագետները հայտարարել են, որ հեռավոր անցյալում Մարսի Հյուսիսային կիսագնդի գրեթե ողջ մակերեսը օվկիանոս էր զբաղեցնում: