Բավ է պառակտվել
04-03-2015 08:35

Գիտնականների կարծիքով Սատուրնի արբանյակում կյանք գոյություն ունի

Կյանքը կարող է առաջանալ նույնիսկ ջրի բացակայության դեպքում և հաճախ հեղուկի տեսքով և ցածր ջերմաստիճանների պայմաններում,պնդում են ԱՄՆ գիտնականները: Կոռնելի համալսարանի քիմիկոսները և ինժիներները ապացուցել են, որ Սատուրնի արբանյակի՝ Տիտանոսի մեթանային ծովերում կարող են բնակվել շարժման, բազմացման և նյութափոխանակման ընդունակ թթվածնի կարիք չունեցող բջիջներ ճիշտ այնպես, ինչպես և Երկրում: Ինչպես նշված է համալսարանի հաղորդագրության մեջ, նրանք արտահայտել են իրենց կարծիքը գիտական Science Advances ամսագրի էջերին: Աստղագետների կարծիքով կյանքը առաջանում է միայն աստղի մոտակայքում գտնվող բնակության գոտիներում (circumstellar habitable zone), որոնց սահմանները պայմանավորված են միայն հեղուկի տեսքով ջրի գոյությամբ: Սակայն եթե պատկերացնենք, որ բջիջները ստեղծված են ոչ թե ջրից, այլ մեթանից, ապա բնակության գոտիների սահմանները կտրուկ կերպով ընդլայնվում են: Երկրում կյանքի առաջացման առաջին քայլերից մեկն են դարձել ֆոսֆոլիպիդները: Այդ նյութերը ապահովում են թաղանթների անջրանցիկությունը և հարմարվողականությունը, որոնք տարանջատում են բջիջներին արտաքին միջավայրից: Ֆոսֆոլիպիդներից ստեղծված պարկը կոչվում է լիպոսոմա: Կոռնելցի գիտնականները պատկերացրել են ազոտի միացություններից առաջացած և Ցելսիուսի մինուս 180 ջերմաստիճանի պայմաններում ջրալի մեթանում գոյատևման ընդունակ բջջային թաղանթի ազոտե միացություններ: Այդ թաղանթի տեսակը գիտնականները անվանել են ազոտոսոմա: Այն բաղկացած է Տիտանոսի ծովերում գոյություն ունեցող ազոտի, ածխաջրածնի մոլեկուլներից: