Բավ է պառակտվել
30-08-2016 11:03

Գիտնական. ՌԴ-ի աստղագետները այլմոլորակայինների հնարավոր ազդանշան են «որսացել»

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարանի աստղաֆիզիկոսները Հերկուլես համաստեղությունում գտնվող HD164595 աստղային համագարգից չափազանց անսովոր ազդանշան են արձանագրել, ինչը կարող է այլմոլորակային քաղաքակրթության գործունեության պոտենցիալ նշան լինել: Այս մասին հայտարարել է սիրողական աստղագետ Պոլ Գիլստթերը:

Տվյալ ազդանշանն արձանագրվել է ռուսական RATAN-600 ռադիո աստղադիտակով, ավելի քան մեկ տարի առաջ, 2015 թ մայիսի 15-ին, 2.7 սանտիմետր ալիքի երկարության վրա: Ազդանշանը եզակի բնույթ է կրել և եղել մոտ 8-10 անգամ ավելի պայծառ, քան լուսինը:

Հիմնական կասկածն առաջացնում է ազդանշանի հզորությունը, այն չափազանց ուժեղ է մեր նման քաղաքակրթության կողմից արձակվելու համար, այն դեպքում, որ ռադիոալիքները ճառագվում էին բոլոր ուղղություններով միաժամանակ: Այդպիսի ազդանշան կարող է ստեղծել միայն, այսպես կոչված, «II տեսակի քարդաշևյան քաղաքակրթությունը», որը յուրացրել է արևի էներգիան (այս դեպքում `HD164595) իր պահանջների համար: Սակայն, մյուս կողմից, եթե ռադիո լուսարձակումն միտումնավոր ուղղված էր Երկրի կողմը, ապա իրադարձությունների զարգացման այս տարբերակը հնարավոր է:

Ըստ գիտնականների, այս ազդանշանի էությունը դեռ պարզ չէ, սակայն, նրանք գրեթե ամբողջությամբ բացառել են դրա աղմուկի և միջամտության կողմից գեներացվելու հավանականությունը: Ամենայն հավանականությամբ, HD164595-ը տիեզերքի մեկ այլ արտառոց առեղծված կդառնա, ինչպես վերջերս հայտնաբերված KIC 8462852 աստղը: