Բավ է պառակտվել
06-12-2016 08:57

Գիտնականներ․ KIC 8462852 աստղը էներգիայի աղբյուր է այլմոլորակայինների համար

Ֆուրթվանգենյան համալսարանից գերմանացի ֆիզիկոս Էդուարդ Հեյդլը վստահ է, որ KIC 8462852 աստղը էներգիայի աղբյուր է այլմոլորակայինների համար:

Աստղերի ուսումնասիրությամբ զբաղվող շատ գիտնականների ուշադրությունը KIC 8462852 աստղը գրավել է նրանով, որ կարող է կտրուկ փոխել իր լուսավորության պայծառությունը։ Ընդ որում պայծառության սահմանային ցուցանիշների միջեւ տարբերությունը հասնում է 22 տոկոսի։

Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ դա տեղի է ունենում այլմոլորակայինների գործունեության պատճառով։ Հեյդլը ենթադրում է, որ այս աստղին մոտ գտնվող մոլորակներից մեկի վրա ապրում է այլմոլորակային քաղաքակրթություն։ Ֆիզիկոսի կարծիքով, այդ քաղաքակրթության ներկայացուցիչներին հաջողվել է մշակել մի մեթոդաբանություն, որը թույլ է տալիս տեխնիկական կարիքների համար օգտագործել աստղի էներգիան։

«Գերզարգացած այլմոլորակայինները, որոնք բնակվում են KIC 8462852 համակարգի մոլորակներից մեկի վրա, կարող էին ստեղծել աստղի էներգիան կլանելու տեխնոլոգիա»,- ասում է Հեյդլը։ Նա նույնիսկ տեսություն է մշակել, որում նկարագրում է, թե ինչ ձեւով կարող են այլմոլորակայինները էներգիա ստանալ աստղից։ Նա վստահեցնում է, որ երբ տեղի է ունենում էներգիայի կլանում, աստղի պայծառությունը նվազում է։

Հիշեցնենք, որ KIC 8462852 աստղը Երկրից 1․5 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում։ Այն Արեգակից 1․5 անգամ մեծ է։ Պաշտոնական գիտության ներկայացուցիչները դեռ չեն կարողանում տրամաբանական բացատրություն գտնել, թե ինչու է փոխվում այդ աստղի լուսավորության պայծառությունը։