Բավ է պառակտվել
17-10-2016 08:53

Գիտնականները ուզում են տիեզերքում Ասգարդիա անունով պետություն ստեղծել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտնականները մտադիր են տիեզերքում առաջին պետությունը ստեղծել։ Հետազոտությունները ղեկավարելու է Իգոր Աշուրբեյլին, ու նրա խոսքով գիտնականները մտադիր են առաջին տիեզերական պետությունը Ասգարդիա անվանել։

Հետազոտողներին շատ հետաքրքիր է թվացել գիտության կենտրոնը տիեզերք տեղափոխելու մտահղացումը։ Գիտնականները վստահ են, որ մարդկությունը զարգացման նոր փուլում է, ու հանգիստ կարող է լքել Երկիր մոլորակն ու ուղեւորվել տիեզերքը նվաճելու։ Մասնագետները ենթադրում են, որ կան երկրներ, որոնք մտադիր են մի քանի տարում գրավել միջմոլորակային տարածքը՝ ռազմական նպատակների համար։

Հետազոտողները մտահոգված են, որ ուղեծիրը ապագայում կարող է դառնալ աշխարհքաղաքական որոշակի նպատակների հասնելու միջոց։ Նրանց մտահղացումով Ասգարդիան պետք է լինի երկիր, որտեղ կարող են ապրել բոլոր ցանկացողները, քանի որ այնտեղ կլինեն մարդկանց համար բոլոր հարմարությունները։ Եվ գիտնականները հույս ունեն, որ շատ շուտով կսկսվեն այն հիմնելու աշխատանքները: