Բավ է պառակտվել
29-07-2015 07:59

Գիտնականներն ըննդեմ ռազմական անդրոիդների

Գիտնականների զգուշացնում են ռազմական տեխնիկայի և ռազմական նորագույն համակարգերի ստեղծման մեջ արհեստական բանականության օգտագործման վտանգի մասին: Ավելի քան 1000 ինժեներներ և ուսումնասիրողներ ստորագրել են բաց նամակ նվիրված այդ թեմային: «Եթե որևէ հզոր պետություն ձգտի մշակել և զարգացնել զենք` օժտված արհեստական բանականությամբ, ապա զենքի համաշխարհային մրցավազքը անխուսափելի կլինի: Այս ամենը վերջը պարզ է` միջուկային զենքը կդառնա վաղվա «Կալաշնիկով» »-նշվում է փաստաթղթի մեջ: Նամակը հեղինակները կոչ են անում հրաժարվել արհեստական ինտելեկտ օգտագործելուց ռազմական միջոցների ստեղծման մեջ:
Նրանք պնդում են, որ զենքի նմանատիպ միջոցների մրցավազքը կարող է հանգեցնել անկանխատեսելի արդյունքների: Ռազմական նշանակության կիբորգների ստեղծման հարցը արդեն քննարկվել է ՄԱԿ-ում: Կառույցը քննարկում է որոշ ավտոնոմ (առանց մարդու միջամտության) համակարգերի տարատեսակների օգտագործման արգելքը: Նամակը ստորագրողների թվում էին հայտնի ֆիզիկոս և տիեզերեգատ Ստիվեն Հոկինգը, ձեռներեց Էլոն Մասկը և Apple ընկերության հիմնադիրներից մեկը` Ստիվ Վոզնյակը: Փաստաթուղթը ծրագրվում է փոխանցել Բուենոս-Այրեսում կայանալիք արհեստական բանականության միջազգային խորհրդաժողովի ներկայացուցիչներին: