28-06-2016 07:52

Սոցցանցերն օգնում են աշխատավայրում թուլացնել լարվածությունը

Ամերիկյան գիտնականները սոցիալական ցանցերին նվիրված հետազոտություն են անցկացրել: Սոցցանցերի տարածվածությունն այսօր փոքր-ինչ մտահոգիչ է: Համացանցի օգտատերերը ժամեր են վատնում՝ վիրտուալ զրուցակիցների հետ շփվելու, տեղեկություններ ստանալու և լուսանկարներ հրապարակելու համար:

Հետազոտության ընթացքում հարցվածների 34%-ը հայտարարել է, որ սոցցանցերն իրենց օգնում են թուլանալ աշխատանքային օրվա ընթացքում, հանել լարվածությունը, մոռանալ ընթացիկ խնդիրների մասին: 27%-ն էլ հայտարարել է, որ սոցցանցերը հարազատների և ընկերների հետ շփվելու միջոց են:

Սակայն պարզվում է, որ ոչ բոլորն են սոցցանցերը ժամանցի համար օգտագործում: Հարցման մասնակիցների 24%-ը նշել է, որ դրանց միջոցով նրանք շփվում են գործընկերների հետ, նման ինտերնետ-ռեսուրսների միջոցով նոր մասնագիտական կապեր ձեռք բերում՝ հետագայում կարիերայում առաջընթաց ունենալու նպատակով: