12-08-2016 11:12

Գիտնականներ. հնարավոր է` Վեներան հարմար է եղել բնակության համար

NASA-ի գիտնականները Վեներա մոլորակի կլիմայի համակարգչային մոդելավորում են կատարել և եկել այն եզրակացության, որ այն կարող էր հարմար լինել կյանքի համար։

Նրանք նշում են, որ մոդելավորումը թույլ տվեց ենթադրել, որ երկու միլիարդ տարի առաջ Վեներան կարող էր ոչ խորը հեղուկ օվկիանոս ունենալ և կյանքի համար հարմար մակերևույթ։ 

Այժմ Վեներայի մթնոլորտը 90 անգամ խիտ է Երկրի մթնոլորտից, իսկ մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը հասնում է 462 աստիճանի` ըստ Ցելսիուսի։ Վեներայի վրա գրեթե չկա ջրային գոլորշի։