Բավ է պառակտվել
24-11-2016 10:22

Ստեղծվել է ակնթարթորեն վերալիցքավորվող մարտկոց

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են ճկուն սուպերկոնդենսատորների արտադրության նոր մեթոդ: Էներգամատակարարման նման աղբյուր ունեցող սմարթֆոնը կկարողանա աշխատել մեկ շաբաթ և վերալիցքավորվել մի քանի վայրկյանում:

Սուպերկոնդեսատորը տարբերվում է սովորական մարտկոցից նրանով, որ լիցքը պահում է մակերևույթի վրա: Սուպերկոնդեսատորների արտադրության համար օգտագործվել են մեկ նանոմետր հաստություն ունեցող միլիոնավոր թելեր, որոնք պատված են գրաֆենի բարակ թիթեղով: Դա ապահովում է էներգիայի բարձր խտություն, ինչպես նաև արագ լիցքավորման համար էլեկտրոնների արագացված փոխանակում:

«Շարժական էլեկտրոնային սարքերի դեպքում մեր նյութերը խտությամբ, հզորությամբ և կյանքի ցիկլի կայունությամբ գերազանցում են ավանդական էներգիաները», - ասել է հետազոտության գլխավոր մասնակիցներից Նիտին Չուդհարին:

Գիտնականներն իրենց մշակումը համարում են «կոնցեպցիայի հաստատում» և նախատեսում են արտոնագրել սուպերկոնդենսատորների ստեղծման նոր մեթոդը: Մասնագետները հույս ունեն, որ իրենց լիցքավորման նոր աղբյուրը լայն տարածում կստանա և կկիրառվի ոչ միայն սմարթֆոններում, այլ նաև այլ ոլորտներում: