Բավ է պառակտվել
13-10-2016 14:13

Աստղագետները նոր թզուկ մոլորակ են հայտնաբերել

Աստղագետները նոր թզուկ մոլորակ են հայտնաբերել Արեւային համակարգի ծայրամասում։ Նախնական գնահատականով տիեզերական մարմնի տրամագիծը գերազանցում է 500 կմ։ Նոր մարմնի ուղեծրի պարամետրերը տեղադրված են Միջազգային աստղագիտական միության փոքր մոլորակների կենտրոնի կայքում:

Բացահայտումը արվել է հեռավոր գալակտիկաների ուսումնասիրության համար մշակված Dark Energy Camera տեսախցիկի օգնությամբ։

Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Գարդեսը, որը մասնակցել էր սարքի ստեղծմանը, ուսանողներին առաջարկել էր ամառային պրակտիկայի ժամանակ Dark Energy Camera –ի օգնությամբ որոնել հեռավոր թզուկ մոլորակները։ Դրա համար սովորողները ստիպված են եղել նկարահանել երկինքը, իսկ հետո համեմատել որոշակի ժամանակային ինտերվալներով ստացված լուսանկարները։ Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2014 UZ224 թզուկ մոլորակը։ Հիմա 2014 UZ224– ը գտնվում է 90․8 աստղագիտական միավորի հեռավորության վրա (Երկրից մինչեւ Արեւ հեռավորությունը)։ 2142 թ․ այն իր ուղեծրի պերիգելիան կանցնի 38 աստղագիտական միավոր հեռավորության վրա։