13-09-2016 10:02

Գիտնականները Մարսի վրա կյանքի առկայության ապացույցներ են հայտնաբերել Երկրի վրա

Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի մի խումբ գիտնականներ Գրենլանդիայում քարաշերտ են հայտնաբերել, որն ապացուցում է, որ Մարսի վրա կյանքի առկայությունը հորինվածք չէ: Հետազոտողները նման եզրակացության են հանգել ապարի տարիքից ելնելով՝ այն թվագրվում է մոտ 3,7 մլրդ տարով:

Հնագույն քարի մակերեւույթի անհարթությունները վկայում են դրա մանրէային ծագման մասին: Դա նշանակում է, որ մեր մոլորակի վրա կյանքը զարգացել է նաեւ այդ ժամանակ՝ 3,7 մլրդ տարի առաջ: Այդ ընթացքում Երկրի վրա աստղակերպերի հաճախակի ընկնելն ամենեւին չի խանգարել էվոլյուցիային:

Մարսը նույն ժամանակահատվածում քիչ է տարբերվել մեր մոլորակից: Եթե Երկրի վրա կյանք է եղել, ապա Կարմիր մոլորակի վրա եւս այն հնարավոր էր: Գիտնականները ենթադրում են, որ Մարսի մակերեւույթից ջուրն անհետացել է մոտ 300-330 մլն տարի առաջ: Դա էլ հենց դարձել է կենսաձեւերի զարգացման պրոցեսի կանգի պատճառ: