Բավ է պառակտվել
27-06-2016 07:10

Գիտնականները Պլուտոնի վրա շարժվող սառցաշերտեր են հայտնաբերել

New Horizons կայանի գիտնականները Պլուտոնի վրա ազոտային սառցաշերտերի շարժում է արձանագրել: 

Նախկինում համարվում էր, որ Պլուտոնի վրա նման գործընթացներ չեն կարող տեղի ունենալ: Ազոտային սառցաշերտերի տեղաշարժն արձանագրվել է մոլորակի հյուսիսային հատվածում: Գիտնականները կարծում են, որ հարյուրավոր տարիներ առաջ այդ շրջանում մեթանի մակերեւույթը դիպչել է սառցաշերտերին:

Համակարգչային մոդելավորման արդյունքում մասնագետները հանգել են եզրակացության, որ Պլուտոնի շարժվող ազոտային սառցաշերտերի հաստությունը 400 մետրից 1 կմ-ի է հասնում:

New Horizons կայանը Պլուտոնի եւ նրա արբանյակ Հարոնի մասին տեղեկություններ կհավաքի մինչեւ 2020 թվականը: