Բավ է պառակտվել
11-12-2016 13:45

Նոր բացահայտումներ՝ աշխարհի խոշորագույն կղզու՝ Գրենլանդիայի վերաբերյալ (տեսանյութ)


Ամերիկյան և բրիտանական գիտնականների երկու խմբերը, աշխարհի խոշորագույն կղզու՝ Գրենլանդիայի պատմության վերաբերյալ նոր մանրամասներ են պարզել:
Դրան նվիրված երկու ուսումնասիրությունները հրապարակված են Nature ամսագրում:
Առաջին հոդվածում գիտնականները հայտնել են քիմիական տարրերի իզոտոպների մասին, որոնք տիեզերական ճառագայթների ազդեցության տակ առաջացել են Գրենլանդիայի սառցե վահանի տակ գտնվող հիմնական ապարներում:
Մասնագետների կողմից հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ գոնե մեկ անգամ՝ պլոյստոցենի դարաշրջանում( 2,6 միլիոնից -11,7 հազար տարի առաջ) կղզին գրեթե ամբողջությամբ ազատվել է սառույցից: Գիտնականները չեն բացառում, որ Գրենլանդիայի պատմության մեջ եղել է մի քանի շրջան, երբ նա լիովին ազատվել է սառցե ծածկույթից: Ըստ մասնագետների այդ ընդմիջումները տևել էն մոտ 280 հազար տարի:

 

Երկրորդ ուսումնասիրության մեջ մասնագետները նշում են հայտնաբերված նստվածքների մասին, որոնք կղզու խորքերից եկող քամու հոսքերի արդյունքում հայտնվել են նրա ափերի մոտ: Նրանց տվյալները հակասում են հետազոտողների առաջին խմբի տվյալներին և վկայում են այն մասին, որ Գրենլանդիան երբեք էլ ամբողջովին չի ազատվել սառցե ծածկույթից, եղել են շրջաններ , երբ կղզու զգալի մասն է միայն ազատվել այդ սառցե վահանից:
Պետք է հաշվի առնել նաև, որ երկու հետազոտությունների տվյալներն էլ ստացվել են Արևելյան Գրենլանդիայից, ինչն էլ ինքնին ցույց է տալիս, որ նախկինում կղզու այս հատվածում սառույցը շատ ավելի քիչ է եղել, քան հիմա է: