Բավ է պառակտվել
18-08-2016 11:42

Գիտնականները անվանել են սոցիալական ցանցերի հիմնական վտանգները

Սոցիալական ցանցերում գրանցված մարդիկ փորձելով հանրությանը ներկայանալ իրենց համար ոչ հատկանշական հատկություններով, հակված են սթրեսի և մեկուսացման: Այս մասին վկայում են Տասմանիայի համալսարանի գիտնականների հետազոտությունները: Մասնագետներն իրենց ուսումնասիրությունները Facebook սոցիալական ցանցի վրա են անցկացրել: Ըստ գիտնականների, նրանց նպատակը սոցիալական ցանցի միջոցով այլընտրանքային էգոյի օգտագործման հետևանքների գնահատումն էր: Հեղինակները համեմատել են օգտատերերի իրական և վիրտուալ ինքնությունները, սոցիալական կապվածության և հոգեբանական բարեկեցության աստիճանը, անհանգստության, սթրեսի և դեպրեսիայի մակարդակը: Հետազոտությանը մասնակցել են 164 մասնակիցներ, որոնք հարցաշարեր են լրացրել: Ներկայում, աշխարհի բնակչությունը 7.4 միլիարդ մարդ է կազում, իսկ Facebook- ի ակտիվ օգտատերերը` 1,7 միլիարդն են: Գիտնականները կարծում են, որ, եթե սոցիալ- հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց համար հատուկ մեթոդ մշակվի, որը թույլ կտա մարդկանց իրական կյանքում վարվել անյպես ինչպես Facebook- ում, ապա դա կնվազեցնի սթրեսի մակարդակը: