Բավ է պառակտվել
09-12-2016 17:09

Գիտնականները հայտնաբերել են կենդանի, որն ունի գլուխ, բայց չունի մարմին:


Օվկիանոսագետները Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել են մի տարօրինակ որդ, որն ունի գլուխ սակայն նրա մարմինը լիովին բացակայում է: Այս մասին ասվում է Current Biology ամսագրում տպագրված հոդվածում:
« Երբ նայում եք այդ թրթուրին, տպավորություն է ստեղծվում, որ Ձեր առաջ հասուն որդի առանձնյակ է, որը որոշել է հետաձգել իր մարմնի աճեցումը, փքել է իր գլուխը՝ վերածվելով «փուչիկի», և սկսել է լողալ օվկիանոսով՝ պլանկտոն հավաքելով:
Զարգացման նման կասեցումը, հավանաբար, շատ կարևոր է թրթուրի համար, քանզի այն օգնում է նրան լողալ ջրի հաստ շերտում»,- այս մասին ասում է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանից Պոլ Գոնսալեսը(Paul Gonzalez):
Գոնսալեսը նշում է, որ նա պատահաբար է արել այս բացահայտումը: Նա ծովային կենդանիների թրթուրներ է աճեցրել՝ ստուգելու համար, թե նրանցից քանիսն են մետամորֆոզ(փոխակերպում) ապրում, որի ժամանակ թրթուրը փոխակերպվում է և վերածվում իրեն ոչնչով չհիշեցնող հասուն առանձնյակի, որի մարմնի կառուցվածքը, կենսակերպը և նույնիսկ բնակության վայրը միանգամայն այլ են լինում:
Օվկիանոսագետի խոսքերով գիտնականները վաղուց էին ենթադրում, որ օվկիանոսի կենդանիները ի տարբերություն իրենց ցամաքային եղբայրների՝ գրեթե միշտ էլ այս կերպ են զարգանում: Գիտնականներին հետաքրքրում է, թե ինչպես և ինչու են նրանք ձեռք բերել այդ ունակությունը:
Գոնսալեսի խոսքերով, այս հարցերի պատասխանը ստանալուն խոչընդոտում է այն, որ այսպիսի « տրանսֆորմեր» կենդանիների թրթուրների աճեցումը, և նրանց ազգակիցների հայտնաբերումը ՝ նրանց, որոնք և՛ թրթուր ժամանակ, և՛ հասուն ժամանակ նույն տեսքն են ունենում՝ չափազանց բարդ և աշխատատար առաջադրանք է:
Ծովային նման էակների փնտրելու ճանապարհին Գոնսալեսն ու նրա գործընկերները հանդիպել են Խաղաղ օվկիանոսում բնակվող բավականին տարօրինակ որդի՝ Schizocardium californicum-ին:
Գիտնականների խոսքերով այս որդերի հասուն առանձնյակները բնակվում են ծովի հատակի ավազի մեջ, և սնվում են այլ կենդանիների մնացորդներով: Նրանց ազատ լողացող թրթուրները բավականին տարօրինակ կառուցվածք ունեն և նման են հասուն Schizocardium californicum-ի գլխի, որը զրկվել է մարմնից: Մարմնի նման կառուցվածքն ու լողալու կարողությունը թույլ են տալիս, որ նրանք «ճախրեն» ծովի ջրի հաստ շերտի մեջ և սնվել պլանկտոնով:
Այդ ամենը կատարվում է մի պարզ պատճառով: Գեները, որոնք պատասխանատու են մարմնի աճի համար, պարզապես անջատվում են Schizocardium californicum-ի թրթուրային փուլի ժամանակ: Երբ թրթուրը հասնում է համապատասխան չափի, կամ կուտակում է իրեն անհրաժեշտ սննդարար նյութեր, այն մետամորֆոզի է ենթարկվում և պոչ աճեցնելով վերածվում հասուն առանձնյակի: Թե ինչպես են մետամորֆոզից հետո միանում աճի գեները՝ գիտնականները չգիտեն: Նրանք պատրաստվում են այդ հարցի պատասխանը գտնել՝ հետևելով Schizocardium californicum-ի աճին, և նրա բջիջներում գեների ակտիվության նկարը համեմատելով նորմալ ճանապարհով աճող նրանց մոտ ազգակիցների աճի ընթացքում ակտիվացած ԴՆԹ-ի հետ: