Բավ է պառակտվել
20-10-2016 12:32

Գիտնականները դեռ 40 տարի առաջ ապացուցել են Մարսի վրա կյանքի գոյությունը

Ամերիկացի հետազոտողները Գիլբերտ Լևինի գլխավորությամբ հաստատել են, որ Մարսի վրա մինչև հիմա կյանք գոյություն ունի:

Այս բացահայտումները, հեղինակներն արել են 1976 թ-ին Մարս ժամանած «Վիկինգ» երկու անօդաչու սարքավորումներից ստացված տվյալների հինման վրա: Հողի նմուշների վերլուծությունը հաստատում է, որ Մարսի վրա մինչև հիմա օրգանական էակներ կան, և նրանք այնտեղ հայտնվել են միլիոնավոր տարիներ առաջ: 

Սակայն, գիտնականները մնչև հիմա չեն կարողացել կյանք գտնել Մարսի վրա, ուստի ենթադրությունը կարող է հերքվել է ապագայում, երբ MARS-2020 ամենագնացը կմեկնի Մարս:

«Մարսի հողի մեջ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ հստակ վկայում են այն մասին, որ Կարմիր մոլորակը այնուամենաայնիվ բնակեցված է: Խոսքն առնվազն գնում է միկրոօրգանիզմների մասին, որոնք գոյություն ունեն եթե ոչ Մարսի մակերեսին, ապա հաստատ կան մոլորակի ընդերքում», - ասում է ուսումնասիրության հեղինակները:

«Վիկինգ -1» և «Վիկինգ 2» տիեզերական սարքերը վայրէջք են կատարել Մարսի վրա 1976 թ-ին: