Բավ է պառակտվել
17-11-2015 15:10

Apple կորպորացիայից ուզում են խլեն apple .ru հասցեն

Ռուսական օծանելիքի «Эпл Парфюм» ընկերությունը -ը դիմում է ներկայացրել Apple.ru.ապրանքային նշանի գրանցման համար: Համապատասխան դոմենային անունը հիմա պատկանում է ամերիկյան Apple կորպորացիային, սակայն, որպես ապրանքային նշան այն գրանցված չէ: Ռուսաստանում Apple ընկերությունն ավելի քան 200 գրանցված և գրանցման հայտ ներկայացրաց ապրանքանիշեր ունի Apple, «Apple», «iPhone», «iPad», «Ipod», «iPod» եւ այլն, բայց Apple.ru նրանք չեն գրանցել: Ամերիկյան կորպորացիան հաճախ իր ապրանքանիշերը գրանցում է ապրանքների և ծառայությունների դասակարգման միջազգային համակարգի մի շարք հատվածներում 9-րդ դասում (Համակարգչային տեխնիկա), 16 -ում (լուսանկարներ, համակարգիչների տեղեկատու գրքեր ), 28-րդ (վիդեոխաղեր), 35-ում (գովազդային և մարկետինգային), 37-րդ (վերանորոգում), 38-րդ (էլեկտրոնային փոստ, հաղորդագրության առաքում, անլար կապի ծառայություններ), 41-րդ (տեխնիկայի հետ աշխատանքի վերապատրաստման դասընթացներ, լուսանկարներ եւ այլն), 45-րդ (հեռախոսակապի ծառայություններ, անհատական օգնականներ ինտերնետի կամ հեռախոսային կապի միջոցով,անվտանգության խորհրդակցություն և այլն ..): Apple.ru հասցեն ամերիկյան կորպորացիային է պատկանում 2009 թվականի հոկտեմբերից: Այն կայք չունի, այցելուն ավտոմատ վերահասցեավորվում է apple.com: «EPL Парфюм» ընկերությունը զբաղվում է օծանելիքի արտադրությամբ: Ընկերության համասեփականատերեր Սերգեյ Ներուշայը, Անդրեյ Նովգորոդովը և Վադիմ Ռոժնովը նաև սեփական «ТД «Юнитоп».ՍՊԸ-ն: Այս ընկերության կայքում կարելի է գտնել օծանելիք, այդ թվում Apple ապրանքանիշի ներքո: Նույնանուն սմարթֆոնը հիշեցնող, Apple օծանելիքների փաթեթավորումները, արժեն մոտ 1-1,5 հազար ռուբլի: - Մենք դիմել ենք ապրանքային նշանի գրանցման համար: «Юнитоп» ընկերությունների խմբին, որը ներառում է «Эпл Парфюм» ՍՊԸ-ն, 1995 թ.-ից պատկանում «Apple» նշանը 3-րդ (օծանելիք, կոսմետիկ արտադրանք, այդ թվում հեղուկ), 35-րդ (շուկայի ուսումնասիում, ներմուծման և արտահանման գործակալություններ, ապրանքների իրացումը միջնորդների միջոցով) և 42-րդ (ապրանքի իրացումը, խանութներ) ապրանքների և ծառայությունների դասակարգման միջազգային համակարգի դասերի համաձայն, - ասում է փաստաբան, «Эпл Парфюм» ընկերության իրավաբան Մարինա Սիմատկինան - Այդ նույն տարվանից մեզ է պատկանում «Яблоко» ապրանքանիշը համանման ապրանքներով և ծառայություններով: Apple.ru-ի գրանցման հայտի ներկայացումը` դա մեր իրավունքն է: Հետո ինչպես կորոշի արդյունաբերական սեփականության Դաշնային ինստիտուտը` կրանցի լավ է, եթե ոչ, կփորձենք ապացուցել, որ ապրանքային նշանն իրավունք ունի գոյություն ունենալու: Հարցին, թե արդյոք «Эпл Парфюм» - ը Apple.ru ապրանքային նշանի պաշտոնական գրանցման դեպքում փորձում է դատարանի միջոցով խլել համանուն տիրույթը, ընկերության ներկայացուցիչը չի արձագանքել: Ըստ նրա, ղեկավարության նման ծրագրերի մասին նա տեղյակ չէ, բայց Apple.ru ապրանքանիշի հետ կապված բիզնեսի զարգացման համար հատուկ ծրագրեր են կապնվում: Ընկերությունը գտնում է, որ դա «լավ ապրանքանիշ» է, որը «տպավորիչ անդրադարձ կունենա» պարֆումերային ապրանքների և ծառայությունների վրա:

Առաջ երրորդ կողմերից փորձեր էլի են եղել օգտագործել Apple ապրանքանիշի անվանումը: 2014 թ. փետրվարին, հայտնի է դարձել. քանի որ, Apple- ը չի գրանցել iPhone ապրանքանիշը ապրանքների և ծառայությունների բոլոր հնարավոր դասերում` Մոսկվայի «Парад звезд»ՍՊԸ -ն դիմում է ներկայացրել iPhone Parfume ապրանքանիշի գրանցման համար: Ռուսական ընկերությունը վաղուց է շահագործում հայտնի արվեստագետների, երաժշտական խմբերի անունները, ֆիլմերի և առցանց ծառայությունների անվանումները և այլն: «Парад звезд» ՍՊԸ-ն արտադրում է էժան օծանելիք 70-ից մինչև 300 ռուբլի արժողությամբ: Ընկերությունն օծանելիք է արտադրել Կրիստինա Օրբակայտեի «Любэ», «Машина Времени» և «Ранетки» խմբերի հետ միասին: Շուկայում հայտնվել են նաև օծանելիքներ«Бумер» և «Бригада» հայտնի ֆիլմերի հիման վրա:
Մամուլում առավել քննարկվում է «Парад звезд»-ի արտադրության «ВКонтакте» օծանելիքը: Շշի վրա պատկերված է սոցիալական ցանցի հին լոգոն: Ի դեպ հայտնի ծառայության ղեկավարությունը իրենց ապրանքանիշը օգտագործելու թույլտվություն չի տվել:
- Apple- ը շատ խնամքով է վերաբերվում իր ապրանքանիշին: Վստահ եմ, որ նրանք կգնան դատարան է իրենց անունը պաշտպանելու, - ասում է, որ տիրույթի ներդրող Պավել Գրոսս-Դնեպրովը:- Տիրույթը նրանք չեն կարող դատական կերպով հետապնդել, բայց օծանելիքի Փաթեթի վրա իրենց անվան տեղադրումը կարող են: Սա մարկետինգային քայլ է:
Ըստ «Зуйков и партнеры» ընկերության տնօրեն,Սերգեյ Զույկովի, «Эпл Парфюм»-ը քիչ հավանական է որ կարողանա գրանցել նոր ապրանքանիշը: Ռոսպատենտի քննիչը, ով ստուգելու է դիմումը, պետք է հետևի, թե արդյոք համապատասխան տիրույթը պատկանում է դիմումը ներկայացնողին թե ոչ:Նույնիսկ եթե ապրանքանշանը գրանցվի, քիչ հավանական է Apple-ից դատական կերպով հետապնդել տիրույթի անունը, ռուսական և ամերիկյան ընկերությունները գործում են ապրանքների և ծառայությունների դասակարգման միջազգային համակարգի տարբեր դասերում: Apple ընկերության ներկայացուցիչները չեն արձագանքել երրորդ կողմի ընկերության կողմից իրենց անունունն օգտագործելու հարցին: