12-10-2017 13:07

Արեգակնային համակարգում գտնվող գաճաճ մոլորակի մոտ օղակներ են հայտնաբերվել

Աստղագետները օղակներ են հայտնաբերել գաճաճ Խաումեա մոլորակի մոտ, որը պտտվում է Արեգակի շուրջ՝ Կոյպերի գոտում: Հետազոտությունը հրապարակվել է «Nature» ամսագրում՝ հոկտեմբերի 11-ին:
Հայտնագործությունն արվել է 12 եվրոպական աստղադիտակներով Խաումեայի հետազոտման արդյունքում՝ հունվարի 21-ին աստղային սկավառակով դրա անցման ժամանակ:
Գիտնականների հաշվարկներով օղակների լայնությունը մոտ 70 կիլոմետր է, շառավիղը՝ 2287 կիլոմետր: Դրանք մեկ հարթության վրա են տեղակայված մոլորակի էկվատորի և նրա երկու արբանյակներից մեկի ուղեծրի հետ: Գիտնականները նաև հայտնել են, որ նոր տեղեկությունների համաձայն, մոլորակի տրամագիծը կազմում է 2322 կիլոմետր(ավելին, քան համարվում էր նախկինում):


Խաումեան օղակների հետ կարող է մոտավորապես այսպիսի տեսք ունենալ:
Խաումեան առաջին օբյեկտն է Կոյպերի գոտում և առաջին գաճաճ մոլորակը, որի մոտ օղակներ են հայտնաբերվել: Մինչ այդ, բացի հսկա մոլորակներ Յուպիտերից, Սատուրնից, Ուրանից և Նեպտունից օղակներ հայտնաբերվել են կենտավրների խմբից Խարիկլո և Խիրոնա աստերոիդների մոտ: