17-02-2017 15:29

iPhone 8 -ը «Տուն/ Home» կոճակ չի ունենա (Տեսանյութ)

 

Ինչպես հայտնում են MacRumors-ը և KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Կոն, iPhone 8 -ը զուրկ կլինի օգտատերերի համար այդքան հարազատ դարձած «Տուն» կոճակից, ինչը հնարավորություն կտա առանց կորպուսը մեծացնելու 5,8 դյույմով մեծացնել էկրանի չափսերը: Էկրանի ներքևում գտնվող կոճակին կփոխարինի մատնահետքերը ճանաչող ֆունկցիոնալ հատվածը: Ի դեպ այդ համակարգը ևս թարմացվելու է:
Բացի այդ ֆունկցիոնալ հատվածում վիրտուալ ստեղներ գործի կդրվեն: Իսկ թե ինչ ֆունկցիա դրանք պետք է կատարեն՝ մշակողները դեռ չեն բացահայտում: