Բավ է պառակտվել
15-12-2015 09:27

Թվիթերը նախազգուշացրել է օգտատերերին հնարավոր գրոհների մասին

Թվիթերի ղեկավարությունը մի շարք օգտատերերի նախազգուշացում է ուղարկել այն մասին, որ իրենց էջերը կարող են կոտրել պետական մարմինների պատվերով, միաժամանակ կազմակերպիչ երկրները չեն նշվում: Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ցանցահենները կարող են ստանալ էլեկտրոնային փոստի, IP-հասցեների և հեռախոսահամարների հասանելիություն։ Օրեր առաջ ընկերությունը սկսել է դրանք հավաքել իր օգտատերերից,: Այս նախազգուշացումը թվիթերն անում է առաջին անգամ, թեև Facebook–ը, իրազեկել էր ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատողների մի մասին իրենց դեմ կատարվող կիբեռգրոհների մասին։ Պետդեպը գրոհների մասին իմացել է Facebook–ից, պնդում էր ամերիկյան պարբերականը։ Google–ը սկսել է օգտատերերին իրազեկել ցանցահենների այս գործողությունների մասին դեռ 2012 թվականին իր կայքերում տեղադրված գովազդային պաստառների միջոցով։ Հայտնի չէ, քանի օգտատեր կարող է ենթարկվել կիբեռգրոհի թվիթերում։ Ավելի վաղ արևմտյան ընկերությունների և կառավարական հաստատությունների նկատմամբ որոշ կիբեռգրոհների հետևում կանգնած են եղել ՉԺՀ և Հյուսիսային Կորեայի իշխանությունները։ Մի շարք համակարգչային մասնագետներ կարծում են, որ նախորդ տարի Sony ընկերության ներքին նամակարգրությունը նույնպես հյուսիսկորեական իշխանություններն են կոտրել, սակայն Պխենյանը հերքել է իր մասնակցությունն այդ միջադեպին: Վաշինգտոնում ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կիբեռանվտանգության փոևձագետ Ջեյմս Լյուիսը նշում է, որ իշխանությունների օժանդակություն ստացած ցանցահեններն ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան սովորական քրեական ցանցահենները։ Ըստ նրա, նրանք կարող են տարբեր եղանակներ օգտագործել, օրինակ, օգտագործել իրական գործակալների։