22-03-2014 13:09

Twitter-ի հասանելիությունը կվերականգնվի միայն դատական վճռի համաձայն

Թուրքիայում Twitter-ի հասանելիությունը կարող է վերականգնվել միայն դատարանի վճռի համաձայն: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջը: Արընջի խոսքով` Twitter-ը ժամանակավորապես արգելափակվել է հենց այն պատճառով, որ Թուրքիայի դատարանը պահանջել է հեռացնել որոշ թվիթներ, որոնք ուղղված են Թուրքիայի պետականության դեմ: Հիշեցնենք, որ Թուրքիայում ցանցի հասանելիությունն արգելափակվեց այն բանից հետո, երբ նման հավանականության մասին հայտարարությամբ հանդես եկավ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: