Բավ է պառակտվել
21-03-2014 18:48

Թվիթերը փաստաբան է ուղարկել Թուրքիա

Թուրքիայում Twitter միկրոբլոգը փակելուց րոպեներ անց Twitter-ի ղեկավարությունը սկսել է ոլորտին ծանոթ փաստաբան գտնել եւ գործուղել Անկարա։ Մարտի 20-ի երեկոյան Twitter-ի ներկայացուցիչները կապ են հաստատել տեղեկատվական հարցերում մասնագիտացված փաստաբան Գյոնենչ Գյուրքանի հետ, ով համաձայնվել է համագործակցել եւ ներկայացնել Twitter-ի շահերը։ Արդեն մարտի 21-ի առավոտյան Գյոնենչ Գյուրքանը մեկնել է Անկարա՝ հանդիպումներ ունենալու Twitter-ի փակման գործընթացի հեղինակ Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության պատասխանատուների հետ։ Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով մարտի 20-ի երեկոյան Թուրքիայում արգելափակվել է Twitter-ի հասանելությունը։