Բավ է պառակտվել
15-04-2015 07:55

Թուրք հաքերները կոտրել են Վատիկանի կայքը

Թուրք հաքերները ապրիլի 13-ին կոտրել են Վատիկանի կայքը Հռոմի Պապի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը Ցեղասպանություն անվանելուց հետո: Վատիկանի Vatican.va կայքը ենթարկվեց հաքերային հարձակման երկուշաբթի, սակայն վերականգնվեց երեքշաբթի առավոտյան: Թուրք հաքերը ճանաչեց իր պատասխանատվությունը Twitter-ում հարձակում կատարելու առթիվ և պահանջեց, որպեսզի Պապը հրաժարվի իր խոսքերից: Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ ապրիլի 12-ին Վատիկանում հայտարարեց, որ հայերը ենթարկվեցին XX-րդ դարի առաջին ցեղասպանությանը իրենց ազգային պատկանելիության համար: Ավելի ուշ Անկարան հետ կանչեց իր դեսպանին խորհրդակցությունների համար: