Բավ է պառակտվել
29-06-2016 09:38

Toyota-ն հետ է կանչում աշխարհով մեկ 1.43 մլն ավտոմեքենա

Ճապոնական Toyota կորպորացիան աշխարհով մեկ հետ է կանչում 1.43 մլն ավտոմեքենաների, այդ թվում Prius հիբրիդը ու Lexus CT200h-ը:

Գործակալության տվյալներով, Ճապոնիայում հետ են կանչելու մոտ 743 հազար ավտոմեքենա, Հյուսիսային Ամերիկայում ու Մեքսիկայում՝ 495 հազար, Եվրոպայում՝ 141 հազար:

Ավելի վաղ հայտնել էին, որ հետ կանչվող ավտոմեքենաների անվտանգության բարձիկները արտադրական թերությունների պատճառով ժամանակի ընթացքում կարող են կամայական բացվել ու սպառնալիք ստեղծել վարորդների ու ուղեւորների համար: Toyota ընկերությունը խոստացել է անվճար վերացնել ավտոմեքենաների թերությունները: