Բավ է պառակտվել
14-12-2015 13:37

«Toshiba»-ն հեռանում է ռուսական շուկայից

Ճապոնական «Toshiba» ընկերությունը փակում է իր ռուսական մասնաճյուղը, որը զբաղվում էր հեռուստացույցերի և խոհանոցային տեխնիկաների վաճառքով: Պարբերականը նշում է, որ մասնաճյուղի լիկվիդացիան պայմանավորված է ռուսական շուկայում ստեղծված բարձր մրցակցությամբ և ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներով: Ռուսաստանում հեռուստացույցերի և խոհանոցային տեխնիկայի, սառնարանների ու թեյնիկների վաճառքից հրաժարվելով «Toshiba»-ն մտադիր է կենտրոնանալ b2b-պայմանագրերի վրա: «Մենք ամբողջությամբ լքել ենք Ռուսաստանի սպառողական շուկան: Վաճառել ենք բոլոր ապրանքները դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, երբ վաճառքի մեծ աճ էր», -հայտարարել է «Toshiba Rus» ընկերության գլխավոր տնօրեն Հիրոակի Թեզուկան: Ընկերության նախագահի խոսքով, ՌԴ-ում հեռուստացույցերի շուկայում 70 տոկոսը զբաղեցնում են կորեական ընկերությունները, և «Toshiba»-ի համար ծանր է եղել այդ պայմաններում աշխատելը. 2012-2013 թվականներին ընկերությունը զբաղեցրել է ռուսական շուկայի շուրջ 10 տոկոսը: