25-01-2017 12:42

«Կասպերսկու լաբորատորիայի» թոփ- մենեջերը ձերբակալվել է «Պետական դավաճանություն» մեղադրանքով

«Կասպերսկու լաբորատորիայից» հաստատել են թոփ- մենեջեր Ռուսլան Ստոյանովի ձերբակալման մասին լուրը, և ընդգծել, որ դրա հետ կապված ընկերությունում որևէ կադրային տեղաշարժ տեղի չի ունեցել:
Միևնույն ժամանակ ընկերությունում հրաժարվել են հետաքննության վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել.« Քանի որ այդ գործը կապ չունի «Կասպերսկու լաբորատորիայի» և նրա գործունեության հետ, մենք չենք տիրապետում մանրամասներին»,- նշել են ընկերությունից:
Mobile Research Group-ի առաջատար անալիտիկ Էլդար Մուրտազինը Նորությունների ազգային ծառայությանը (НСН) տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ Ստոյանովի ձերբակալութունը որևէ կերպ չի ազդի «Կասպերսկու լաբորատորիայի» աշխատանքի վրա:
««Կասպերսկու լաբորատորիան» ռուսական ընկերություն է: Եվգենի Կասպերսկին Ռուսաստանի ներսում միանգամայն նորմալ հարաբերություններ ունի ՝ ինչպես պաշտոնյաների, այնպես էլ հատուկ ծառայությունների հետ: Այս ոլորտում աշխատող ցանկացած ընկերություն այս կամ այն կերպ դիպչում է պետական ծառայությունների շահերին: Նրանք նորմալ են գործում: Ավելին, երբ սկսվեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Եվգենի Կասպերսկին միանշանակ ընտրություն արեց հօգուտ Ռուսաստանի»,- ընդգծեց նա:
Ավելի վաղ Ստոյանովի ձերբակալման մասին հայտնել էր «Կոմմերսանտ» թերթը: Հրատարակության տվյալներուվ ձերբակալությունը կարող է առնչություն ունենալ Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ ) տեղեկատվական անվտանգության կենտրոնի ղեկավարի տեղակալներից մեկի հանդեպ իրականացվող հետաքննության հետ:
Միևնույն ժամանակ նույն գործով կալանավորվել է Տեղեկատվական անվտանգության կենտրոնի (ՏԱԿ) ստորաբաժանումներից մեկի ղեկավար Սերգեյ Միխայլովը: Հետաքննությունն ընթանում է ՌԴ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածը խախտելու կասկածանքով («Պետական դավաճանություն»)
Հետաքննության շրջանակներում ճշտվում են, տեղեկատվական անվտանգության ոլորտում գործող ռուսական ընկերություններից մեկի աշխատակցի միջնորդությամբ՝ ՏԱԿ-ի աշխատակցի, արտասահմանյան ընկերություններից փողեր ստանալու վերաբերյալ տվյալները:
«Կասպերսկու լաբորատորիա»-ի համակարգչային միջադեպերի հետաքննության բաժանմունքը կիբերհանցագործությունների անալիզի և կիբերանվտանգության ոլորտի քրեական գործերի փորձագիտական աջակցության շրջանակներում 2013 թվականից համագործակցում էր Ռուսաստանի ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի հետ: