Բավ է պառակտվել
27-12-2016 11:04

Գրող, ֆերմեր, միլիոնատեր. Ինչով են զբաղված Microsoft-ի առաջին աշխատակիցները (Լուսանկարներ)

1978 թվականին Microsoft-ում աշխատել է ընդամենը տաս մարդ: Business Insider-ը գտել է լուսանկարում պատկերված բոլոր աշխատակիցներին եւ պարզել, թե ինչով են նրանք զբաղված այժմ:

Անդրեա Լյուիսը Microsoft-ում զբաղվել է ծրագրային ապահովման փաստաթղթերի պատրաստմամբ: 1983 թվականին՝ ընկերությունից հեռանալուց հետո, նա դարձել է ֆրիլանսեր գրող: Նրա կարողությունը գնահատվում է 2 մլն ԱՄՆ դոլար: Նա նաեւ գրական «Հյուգոյի տունը» կենտրոնի բաժնեմասի տեր է հանդիսանում:

Այս լուսանկարը անելուց երկու տար անց Մարիա Վուդը դատի է տվել Microsoft-ին՝ մեղադրելով ընկերությանը սեռական խտրականության մեջ: Գործը կարգավորվել է, իսկ Մարիան ամուսնացել է Microsoft-ի այլ աշխատակցի հետ: Լքելով ընկերությունը՝ նա զբաղվել է երեխաների դաստիարակությամբ:

Փոլ Ալենը Microsoft-ի համահիմնադիրն է: Նա զբաղեցնում է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 21-րդ հորիզոնականը:

Բոբ Օ՛Րիռը ստարտափի ամենատարեց աշխատակիցներից է եղել: Նա Microsoft էր տեղափոխվել NASA-ից՝ զբաղեցնելով ընկերության գլխավոր մաթեմատիկոսի պաշտոնը: Օ՛Րիռը ընկերությունը լքել է 1993 թվկանին եւ զբաղվել սեփական ֆերմայով: Նրա կարողությունը գնահատվում է 100 մլն ԱՄՆ դոլար:

Բոբ Գրկնբերգը մասնակցել է ծրագրավորման Basic լեզվի նոր տարբերակի մշակմանը: Նա հեռացել է Microsoft-ից 1981 թվականին՝ ընտանեկան բիզնեսով զբաղվելու համար: Նրա ընտանիքը զբաղվել է հայտնի Cabbage Patch Kid տիկնիկների արտադրությամբ: 2008 թվականին նա զբաղվել է գոլֆի դաշտերի համար ստեղծվող ծրագրային ապահովան ստեղծման աշխատանքներում:

1984 թվականին Մարկ Մաքդոնալդը հեռացել է ընկերությունից՝ դրա՝ չափից դուրս մեծ դառնալու պատճառով եւ աշխատանքի անցել Փոլ Ալենի այլ՝ Asymetrix ընկերությունում: Ավելի ուշ Մաքդոնալդը սկսել է աշխատել Design Intelligence ընկերությունում, որը 2000 թվականին գնվել է Microsoft-ի կողմից: 2011 թվականին նա կրկին հեռացել է՝ Thunder մարկետինգային ծրագրային ապահովման վրա աշխատելու համար: Նրա կարողությունը գնահատվում է 1 մլն դոլար:

Գորդոն Լետվինը Microsoft-ում աշխատել է մինչեւ 1993 թվականը: Այժմ նա իր ժամանակն անցկացնում է Արիզոնայում իր սեփական ռանչոյում՝ ղեկավարելով Wilburforce Foundation բարեգործական հիմնադրամը: Նրա կարողությունը գնահատվում է 20 մլն ԱՄՆ դոլար:

Սթիվ Վուդը Մարիա Վուդի ամուսինն է, ով դատի էր տվել ընկերությանը սեռական խտրականության համար: 1980 թվականին նա հեռացել է Microsoft-ից, սակայն շարունակել է համագործակցել Փոլ Ալենի հետ մի քանի ընկերություններում: 1996 թվականին նա հիմնել է Wireless Services Corp-ը, որը հետագայում վերանվանվել է SinglePoint: Սթիվ Վուդի կարողությունը գնահատվում է 15 մլն ԱՄՆ դոլար:

Բոբ Ուոլասը, Microsoft-ից հեռանալուց հետո, զբաղվել է պսիխոդելիկ թմրանյութերի ուսումնասիրությամբ եւ հիմնադրել Quicksoft ԾԱ մշակող ընկերությունը: Ուոլասը մահացել է 2002 թվականին թոքաբորբից:

Ջիմ Լեյնը մինչեւ 1995 թվականը եղել է Microsoft-ի պրոյեկտների ղեկավարը: Նա է զբաղվել Microsoft- Intel համագործալցության հիմնադրմամբ: Business Insider-ը գրում է, որ ընկերությունից հեռանալիս՝ Լեյնը ասել է, որ Microsoft-ը ոչնչացրել է նրա ողջ էնտուզիազմը:

Բիլ Գեյթսը աշխատել է Microsoft-ում մինչեւ 2008 թվականը եւ համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Այժմ նա զբաղված է սեփական Bill and Melinda Gates Foundation հիմնադրամի գործունեությամբ:

2008 թվականին Microsoft-ի առաջին աշխատակիցները վերարտադրել են 1978 թվականի լուսանկարը: