06-08-2014 13:30

Արտասահմանյան լրատվամիջոցները կողմնակալ են արտահայտվում սահմանում տիրող լարվածության վերաբերյալ

Սահմանում տիրող լարվածությունը դեռևս պատերազմական գործողությունների սկիզբ չէ, Այսպես է կարծում տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, ով փաստում է, որ լայնածավալ պատերազմական գործողություններ չկա, սակայն ընթանում է տեղեկատվական պատերազմ: Հատկապես հակառակորդդն օգտագործում է քարոզչական բոլոր մեթոդները և տարածում է ապատեղեկատվություն:

Ադրբեջանը տեղեկատվական պատերազմի միջոցով փորձում է հայ բնակչության շրջանում խուճապ առաջացնել, ինչպես նաև այս երկիրը սեփական ժողովրդին տարիներ շարունակ համոզում է, թե պատերազմի դեպքում հաղթանակն իրենց կողմն է, բայց ինչպես երևում է մշտապես ապացուցվում էհակառակը, այս հաոզմունքին է Քոչարյանը:

Ըստ բանախոսի լրատվամիջոցները երբեմն վարկանիշի ետևից ընկնելով տեղադրում են ադրբեջանական այնպիսի տեսանյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել հանրության վրա և առաջացնել խուճապ: Հարկավոր է միշտ հիշել, որ ամեն մի անզգույշ և անմտածված բառը կարող է մեկ զինվորի կյանք արժենալ: Քոչարյանը հորդորում է, որ այս լարված իրավիճակում լրատվության օպերատիվությունը հարկավոր է փոխարինել ճշգրտված, հավաստի և փաստերի հիման վրա արված տեղեկատվության:Իսկ ինչ վերաբերում է արտասահմանյան լրատվամիջոցներին՝ բանախոսը նկատում է, որ որոշ լրատվամիջոցներ կողմնակալությամբ աչքօ ընկան, սակայն սա լավ դաս կլինի Հայաստանի համար՝ հասկանալու տարբեր պետությունների դիրքորոշումը ԼՂ հակամարտության լուծման հարցում: