Բավ է պառակտվել
16-06-2017 14:59

Երևանում մոլեկուլային գենետիկայի գերժամանակակից լաբորատորիա կբացվի

Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում մոլեկուլային գենետիկայի գերժամանակակից լաբորատորիա կբացվի, այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Լաբորատորիայի պաշտոնական բացումը, որը կրելու է հանրահայտ ֆրանսիացի կենսաբան, հայկական ծագումով դոկտոր Քրիստոֆ Թերզյանի անունը, տեղի կունենա հունիսի 17-ին:
Լաբորատորիայի հիմնումը հնարավոր է դարձել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ: Մասնավորապես, հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի բարեգործ Ժակլին Թերզյանը լաբորատորիայի հիմնադրման համար տրամադրել է 26 մլն դրամ, որից 24 մլն դրամը հատկացվել է մոլեկուլային-գենետիկական հետազոտությունների նպատակով ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը, իսկ մնացած գումարը՝ լաբորատորիայի վերանորոգմանն և կահավորմանը:
Քրիստոֆ Թերզյանն իր ողջ կյանքը նվիրել է էվոլյուցիոն և մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ոլորտի հետազոտություններին: Նա մահացել է 2016թ.՝ 56 տարեկան հասակում:
Իր կյանքի օրոք Թերզյանն ամեն կերպ աջակցում էր Հայաստանում գիտության զարգացմանը: Մահվանից առաջ նա զգալի գումար էր նվիրաբերեր ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնին: