Բավ է պառակտվել
27-02-2016 14:48

Դատարանը չեղարկել է Apple-ի հետ վեճում Samsung-ի 119 մլն դոլարի տուգանքը

ԱՄՆ վերաքննիչ դատարանը որոշել է չեղյալ հայտարարել 119,6 մլն դոլարի տուգանքի որոշումը, որը պետք է Samsung ընկերությունը վճարեր Apple կորպորացիային մի քանի պատենտների խախտումների համար: Նշվում է, որ դատարանը «ակնհայտ» է համարել «slide-to-unlock» եւ «արագ հղումների» տեխնոլոգիաները եւ համապատասխան պատենտների գործողությունն անվավեր է ճանաչել: Միաժամանակ, դատարանն ուժի մեջ է թողել Apple-ից 158 հազար դոլար առգրավելու որոշումը՝ Samsung-ի՝ թվային լուսանկարները եւ տեսանյութերը սեղմելու տեխնոլոգիաներն օգտագործելու համար: Samsung-ի ներկայացուցիչը դատարանի որոշումը «բացահայտ հաղթանակ» է անվանել: Ավելի վաղ Քալիֆորնիայի դատարանը հարավկորեական Samsung կորպորացիային հարկադրել էր Apple-ին 119,6 մլն դոլար վճարել՝ երկու պատենտների իրավունքները խախտելու համար: Հայցի համաձայն, Apple-ը Samsung-ից մոտ 2 մլրդ դոլար էր պահանջում: