02-04-2014 18:30

Հայաստանյան ցանցի վրա մեծ հզորությամբ DDoS հարձակում է գրանցվում

Ըստ պաշտոնական տվյալների` այս պահին հայաստանյան ցանցի վրա ամենահզոր DDoS հարձակում է կատարվում: DDoS հարձակման հզորությունը հասնում է արդեն 35 Gb, հզորությունները արագ աճում են։ Սա Հայաստանի վրա կատարված ամենահզոր հարձակումն է պատմության մեջ։ Ենթադրվում է, որ հարձակումը Չինաստանից է, բայց հեղինակը ոչ թե չինացիներն են, այլ այն համակարգիչները, որոնք ուղարկում են հարցումները, տեղադրված են Չինաստանում: Կիրառվում է DNS amplification մեթոդը, ինչը նշանակում է, որ հզորությունները կարող են բավականին արագ աճել։ Հաշվի առնելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում հզորությունը մի քանի անգամ աճել է, սա կարող է ունենալ ավելի ծանր հետեւանքներ՝ հնարավոր է, որ , հարձակումները չթուլանան և Հայաստանը ունենա լուրջ խնդիրներ իներնետի հետ: