Բավ է պառակտվել
16-11-2016 12:13

Սթիվեն Հոքինգը կանխատեսել է աշխարհի վերջի հստակ ամսաթիվը

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը կանխատեսել է առաջիկա հազար տարվա ընթացքում աշխարհի անխուսափելի վերջը։

Նա համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Օքսֆորդի ուսանողական բանավեճային միության ելույթի ժամանակ:

Հայտնի ֆիզիկոսը վստահ է, որ կյանքը Երկիր մոլորակի վրա կվերանա միջուկային պատերազմի, արհեստական ինտելեկտի գործունեության կամ գենետիկորեն ձևավորված վիրուսի հետևանքով։

Հոքինգն ավանդաբար կոչ է անում մարդկանց փախնել մոլորակից և անհրաժեշտ է համարում ստեղծել առաջատար տեխնոլոգիաներ հեռավոր տիեզերական թռիչքների համար։

Բացի այդ, գիտնականը փաստում է, որ նախորդ 50 տարվա ընթացքում գիտությունը վերելք է ապրել, իսկ մարդկությունը մոտեցել է տիեզերքի ընկալմանը։

Հոքինգն ուրախ է, որ կապ ունի մի շարք տեսությունների ստեղծման հետ։ Նա հուսով է, որ արդեն մոտ ապագայում հետազոտողները կկարողանան օգտագործել գրավիտացիոն ալիքները, որպեսզի «տեսնեն Մեծ պայթյունն այնպիսին, ինչպիսին նա եղել է»։

Իր ելույթի վերջում Հոքինգը կոչ է արել բարձրացնել գլուխն ու նայել աստղերին, այլ ոչ թե նստել և ուսումնասիրել սեփական ոտքերը։