Բավ է պառակտվել
29-05-2017 14:51

Սթիվեն Հոքինգը Երկրի բնակիչներին կոչ է արել տիեզերքում շտապ նոր տուն փնտրել

Երկիր մոլորակի բնակիչները որքան հնարավոր է շուտ պետք է կյանքի համար պիտանի մոլորակներ գտնեն և գաղութացնեն դրանք:
Հերթական անգամ նման հայտարարությամբ է հանդես եկել բրիտանացի գիտնական, տեսական ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:
« Երկիր մոլորակի վրա այլևս տեղ չի մնում, և մենք պետք է ճեղքենք անցնենք տեխնիկական սահմանափակումները, որոնք մեզ խանգառում են ապրել տիեզերքում մեկ այլ տեղ»,- Հունիսին Նորվեգիայում սպասվելիք «Starmus» գիտության և արվեստի փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին այս մասին Լոնդոնում հայտարարել է գիտնականը:
Ինչպես հայտնում է Independent-ը, Հոքինգը զգուշացրել է, որ կյանքի համար տարածության պակասի պատճառով մարդկությանը ոչնչացում է սպառնում: Ֆիզիկոսն ընդգծել է, որ Երկիր մոլորակից դուրս նոր տան փնտրտուքները հարկավոր է սկսել անհապաղ: