Բավ է պառակտվել
03-07-2017 16:18

Սթիվեն Հոքինգը թթվային անձրևներ է կանխատեսում՝ Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ Թրամփի որոշման արդյունքում

Բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը խոսել է մոլորակին սպառնացող այն պոտենցյալ վտանգի մասին, որն իր մեջ կրում է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
« Մենք մոտեցել ենք այն շեմին, որից հետո գլոբալ տաքացումն անդառնալի կլինի: Թրամփի գործողությունները Երկիրն այդ շեմից այն կողմ են հրում, որից հետո այն կնմանվի Վեներային՝ 250 աստիճան ջերմությամբ և ծծմբաթթվային անձրևներով»,- հայտարարել է Հոքինգը:
Նրա խոսքերով, կլիմայական փոփոխությունները մարդկության առաջ ծառացած ամենամեծ սպառնալիքներից են, սակայն դրանք կարելի է կանխել:
« Հերքելով կլիմայական փոփոխությունների ապացույցները, և դուրս գալով Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից, Դոնալդ Թրամփը վնաս կհասցնի մեր չքնաղ մոլորակի շրջապատող միջավայրին՝ ինչից կարելի էր խուսափել, նա վտանգի կենթարկի մեզ և մեր երեխաների համար նախատեսված աշխարհը»,- հայտարարել է գիտնականը:
Ավելի վաղ Հոքինգն արդեն հասցրել էր քննադատական խոսքեր ասել՝ շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված ԱՄՆ-ի նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ: Բացի այդ, գիտնականը Թրամփին անվանել է «դեմագոգ», որի ճանաչվածությունը « խելամիտ բացատրություն չունի»:
Հոքինգը ծնվել է Մեծ Բրիտանիայում ՝ 1942թ.: Նա աշխարհում առավել հայտնի և ազդեցիկ աստղաֆիզիկոս- թեորետիկներից է, ինչպես նաև գիտությունը հասարակության լայն շրջանակներին հանրամատչելի ձևով մատուցող գիտնական: