Բավ է պառակտվել
22-07-2014 15:22

Ստեղծվել է օդում տեսողական պատկերներ ստեղծող սմարթֆոն

Պեկինում ներկայացվել է օդում տեսողական պատկերներ ստեղծող սմարթֆոնը:

Rg.ru-ն տեղեկացնում է` china.org-ին հղումով, սմարթֆոնի ներկայացման ժամանակ հանդիսատեսը ականատես է եղել, թե ինչպես է հոլոգրաֆիկ տեխնոլոգիան նախագիծ ստեղծում` կիրառելով հայացքի ուղղությունը: Արդյունքում օգտատիրոջ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես ներկայացված օբյեկտը նրա առջև է գտվում, և կարելի է այն դիտարկել բոլոր կողմերից:

3D հոլոգրաֆիկ էկրանի առաջին գործող նախատիպը բջջային սարքավորումների համար ստեղծել և ներկայացրել է չինական ShenZhen Estar Displaytech ընկերությունը: Ներկայացված մոդելն ստացել է Takee անվանումը: Այն ունի 5.5 դյույմ էկրան և թույլ է տալիս օգտատիրոջը՝ նմանօրինակ տեսողական էֆեկտներ դիտել: Սմարթֆոնի մյուս տեխնիկական հատկությունները դեռևս չեն հաղորդվում: