16-09-2016 14:10

Հայտնի են դարձել սոցցանցերի ամենահայտնի կանանց և տղամարդկանց անունները (լուսանկարներ)

Բրիտանական ընկերություններից մեկը հաշվարկել է տարբեր սոցկայքերում հայտնի անձանց հետևորդների քանակը և կազմել սոցցանցերում ամենաճանաչված մարդկանց ցանկը:

Հաշվարկների համաձայն` ամենից շատ պահանջված հայտնին սոցիալական ցանցերում Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է դարձել: Սոցցանցերում նրան է հետևում 238 մլն օգտատեր:

Ամենաճանաչված հայտնի կինը ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն է, ում 246 մլն բաժանորդ է հետևում Twitter, Facebook, Instagram և այլ սոցիալական հարթակներում: Սվիֆթին հաջորդում են երգչուհիներ Քեթի Փերին` 219 մլն, Սելենա Գոմեսը` 205 մլն և Ռիհաննան` 190 մլն հետևորդներով:

Առաջատար 20-յակում տեղ գտած անձանցից 13-ը ներկայացնում են երաժշտության ոլորտը: Ցանկում տեղ գտած անձանց 60 տոկոսը կանայք են, իսկ 65 տոկոսը բնակվում են ԱՄՆ-ում: