Բավ է պառակտվել
04-06-2016 07:44

Հայտնի են iPhone 7 սմաթֆոնների գները

Նոր մանրամասներ են հրապարակվել iPhone 7 սմարթֆոնների մասին: Սմարթֆոնը կառաջարկվի երեք մոդիֆիկացիայով՝ ստանդարտ, Plus եւ Pro: Առաջին երկու տարբերակները կտարբերվեն միայն էկրանի տրամագծով: Դրանք կաշխատեն А10 պրոցեսորով եւ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն կունենան: Իսկ iPhone 7 Pro-ն А10Х պրոցեսոր եւ 3 ԳԲ օպերատիվ հիշողություն կունենա: Երեք սմարթֆոններն էլ ականջակալ չեն ունենա, աքսեսուարը հնարավոր կլինի միացնել Bluetooth-ի կամ Lightning-ի միջոցով: Կախված հիշողության ծավալից՝ iPhone 7-ի եւ 7 Plus-ի գները գրեթե կհամապատասխանեն iPhone 6s-ի եւ 6s Plus-ի արժեքին: Իսկ iPhone Pro-ն Չինաստանում կարժենա 1080 դոլար՝ 32 ԳԲ, 1200 դոլար՝ 128 ԳԲ եւ 1354 դոլար՝ 256 ԳԲ հիշողության համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ iPhone 7-ը կարող է վաճառքի հանվել միայն 2017 թվականին: