Բավ է պառակտվել
27-05-2014 16:51

Eutelsat 3В արբանյակը արձակվել է ծովային հենահարթակից

"Ոդիսևս" հենահարթակից Խաղաղ օվկիանոսում բարեհաջող արձակվել է Զենիթ-3SL հրթիռը, որը պետք է ուղեծիր հասցնի Eutelsat 3В հաղորդակցման արբանյակը: «Морской старт» ընկերությունը այս տարի առաջին անգամ է լողացող տիեզերական թռիչքների կայանից հրթիռ արձակում:

Eutelsat 3B տիեզերական սարքը արտադրված է Airbus Defence and Space ընկերության կողմից և հիմնված է E3000 հենահարթակի վրա: Նախատեսված է, որ արբանյակը կգործարկվի 15 տարի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Eutelsat 3B-ն թույլ կտա դիվերսիֆիկացնել Կենտրոնական Ասիայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում աշխատող համացանցի պրովայդերներին, կառավարական ործակալություններին և հաղորդակցման կայաններին ընձեռվող ծառայությունները: Ի սկզբանե այդ սարքի գործարկումը նախատեսվում էր ապրիլի 16-ին, սակայն այն ստիպված եղամ հետաձգել տեխնիկական պատճառներով:

«Морской старт»-ի այս ծրագիրը դարձել է պատմության մեջ հրթիռա-տիեզերական ծովային համալիրի առաջին միջազգային նախագիծը: Վերջինիս ստեղծման նպատակն է եղել էկվատորից հրթիռների արձակումը, որը շատ ավելի ձեռնտու տնտեսական տեսակետից: Զենիթ-3SL 35 հրթիռներից 32-ի գործարկումը բարեհաջող է եղել:

«Морской старт» ընկերությունը հիմնվել է 1995 թվականին ամերիկյան Boeing, նորվեգական "Քվարներ", ինչպես նաև ուկրաինական "Յուժնոյե" և "Յուժմաշ" ընկերությունների մասնակցությամբ: