Բավ է պառակտվել
23-08-2016 15:40

NASA-ն կապ է հաստատել 2 տարի առաջ կորցրած աստղադիտարանի հետ

ՆԱՍԱ-ին հաջողվել է կապ հաստատել տիեզերական STEREO-B սարքի հետ, որի հետ կապը խզվել էր 22 ամիս առաջ: Այս մասին հայտնում է գործակալության կայքը: Կապը հաստատվել է օգոստոսի 21-ին: Դա հաջողվել է ՆԱՍԱ-ի տիեզերական հեռավոր կապի ցանցի օգնությամբ:

Ներկայումս գործակալությունը STEREO-B-ից հաստատուն ազդանշան է ստանում: Երկարատև ընդհատումից հետո տիեզերական սարքի հետ առաջին շփումը տեւել է մի քանի ժամ: Ներկայումս առաքելության ինժեներները գնահատում են սարքի համակարգերի աշխատունակությունը եւ ուսումնասիրում են դրանց պիտանիությունը գիտական հետազոտությունների իրականացման համար: