Բավ է պառակտվել
18-11-2015 17:01

Ստեղծվել է հայելի, որը թույլ կտա «սելֆի» անել առանց բջջային հեռախոս

Ամերիկյան Smart Ltd ընկերությունը ստեղծել է հայելի, որն ունակ է «սելֆի» անել առանց բջջային հեռախոս կամ ֆոտոխցիկ օգտագործելու: 
Ցուցադրված տեսանյութում ասվում է, որ հայելին կարող է պրոֆեսիոնալ լուսանկար կամ տեսանյութ անել, որոնք կարելի է վերբեռնել Youtube-ում կամ Instagram-ում։  Սարքն օգտագործվում է սենսորային վահանակի միջոցով։ Լուսանկարն արվում է թաքնված տեսախցիկի միջոցով, որը գտնվում է հայելային մասի տակ։ Գաջեթը հագեցած է շարժումն արձանագրող սենսորներով, որոնք կարող են հետևել տանը տեղի ունեցող շարժին՝ անլար կապի միջոցով լուսանկարներն ու տեսանյութն ուղարկելով սեփականատիրոջ սմարթֆոնին։