Բավ է պառակտվել
30-09-2016 17:10

Apple­ի աշխատակիցը պատմել է iPhone 8-­ի մասին

Apple-ի աշխատակիցը լրագրողներին պատմել Է Apple-ի նոր սմարթֆոնի վրա կատարվող աշխատանքի մանրամասները, որը ենթադրաբար կստանա iPhone 8 անվանումը: Ընկերության՝ Իսրայելի գրասենյակի աշխատողի խոսքով՝ Apple-ը պլանավորում Է հրաժարվել iPhone 7s միջանկյալ մոդելից: Իր գործընկերներն աշխատում են գաջեթի արմատական դիզայնի վրա, ուստիեւ այն կստանա iPhone 8 անվանումը: Մասնավորապես, ինժեներները պլանավորում են ազատվել դիսփլեյի շրջանակներից: Apple-ի նոր սմարթֆոնը կթողարկվի 2017 թվականին եւ լովին պատրաստված կլինի ապակուց: Այն կստանա անշրջանակ Էկրան, իսկ մատնադրոշմների տվիչը, բարձրախոսը եւ ճակատային խցիկը տեղադրված կլինեն դիսփլեյի մեջ: Սեպտեմբերի սզբին Apple-ը ներկայացրել Է նոր iPhone 7-ը եւ iPhone 7 Plus-ը: